Կիպրոսում ամերիկյան հետախուզական ինքնաթիռներ են վայրէջք կատարել

Կիպրոսում ամերիկյան հետախուզական ինքնաթիռներ են վայրէջք կատարել
Ամերիկյան երկու հետախուզական ինքնաթիռ է վայրէջք կատարել Կիպրոսում: Այս մասին հայտնում է տեղական Iefimerida լրատվական կայքը: Ինքնաթիռները վայրէջք են կատարել «Նիկոս Կազանձակիս» օդանավակայանում, Հերակլիոնի մոտակայքում:



Ինքնաթիռները MC-12S EMARSS եւ MC-12W Liberty տեսակի են, որոնք օգտագործվել են Աֆղանստանում եւ Իրաքում ամերիկյան ռազմարշավի ժամանակ: Ինքնաթիռների անձնակազմը բաղկացած է չորս մարդուց` հրամանատարից, օդաչուից, երկու սպաներից, որոնք իրականացնում են տեղեկատվության հավաքագրում: