Արեւելյան Ղութայում քիմիական հնարավոր հարձակման դեպքը պետք է հետաքննվի. Դմիտրի Պեսկով

Արեւելյան Ղութայում քիմիական հնարավոր հարձակման դեպքը պետք է հետաքննվի. Դմիտրի Պեսկով
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Սիրիայի Արեւելյան Ղութայի շրջանի Դումա բնակավայրում քիմիական հնարավոր հարձակում իրականացնելու դեպքը պետք է մանրամասնորեն ուսումնասիրվի եւ հետաքննվի, որից հետո միայն, եթե հաստատվեն առկա մտավախությունները, հնարավոր կլինի խոսել հակազդող քայլերի մասին: Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը: Նա նաեւ ասել է, որ հետաքննությունը պետք է լինի անաչառ եւ անկողմնակալ, որպեսզի արդյունքները լինեն վստահելի եւ քաղաքական գործիչներն էլ ստիպված չլինեն հիմնվել միայն շրջանառվող լուրերի կամ ասեկոսեների վրա իրենց կայացնելիք որոշումներում, քանի որ հարցը չափազանց լուրջ է եւ կարեւոր: Պեսկովը հավելել է, որ այս պահի դրությամբ հայտարարություններն այն մասին, որ քիմիական հարձակման հետեւանքները սարսափելի են, իրականությանը չեն համապատասխանում: