Այսօր Մեռելոց է, օրը` ոչ աշխատանքային

Այսօր Մեռելոց է, օրը` ոչ աշխատանքային
Ըստ Հայ Առաքելական եկեղեցու ծիսակարգի, այսօր Մեռելոց է: ՀՀ կառավարության որոշմամբ ապրիլի երկուսը համարվել է ոչ աշխատանքային օր, եւ այսօրվա փոխարեն ՀՀ քաղաքացիները կաշխատեն ապրիլի յոթին:



Նշենք, որ Մեռելոց են ունենում տարվա հինգ մեծ կամ տաղավար տոները: Մեռելոցները մեր իրականություն ոչ-աշխատանքային դարձան Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք, թեեւ հասարակության մոտ հին հավելյալ ոչ-աշխատանքային օր ունենալը միանշանակ ընկալում չունեցավ: Ապա արդեն Հովիկ Աբրահամյանի վարչապետության օրոք հաշվի առնելով ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ին եւ տնտեսական որոշ նկատառումներից ելնելով ոչ-աշխատանքային մեռելոցների թիվը նվազեցվեց եւ ընդհանուր պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ նույնիսկ աշխատանքային մեռելոցի ժամանակ գործատուն պետք է թույլ տա, որպեսզի աշխատողը գնա գերեզմանոց իր ննջեցյալին այցելելու:



Կարեն Կարապետյանի վարչապետության այս ընթացքում յուրաքանչյուր մեռելոցի օր որ պետք է լինի ոչ-աշխատանքային, առանձին որոշում է կայացվում: