Մեր գործընկերները զոհվեցին, որպեսզի ԼՂ հողը դարձնեն անվտանգ. Ջեյմս Կոուեն

Մեր գործընկերները զոհվեցին, որպեսզի ԼՂ հողը դարձնեն անվտանգ. Ջեյմս Կոուեն
«Խորը վշտով տեղեկացնումենք, որ մեր երեք աշխատակիցները սպանվել եւ երկուսը վիրավորվել են ԼՂ Ղազանչիի շրջանում այսօր մարտի 29-իառավոտյան հակատանկային ականի պատահական պայթյունի հետեւանքով: Զոհվածներն են` Պավել Ակոպովը, Սամսոն Ավանեսյանը եւ Մարատ Պետրոսյանը: Պայթյունի պահին նրանք եղել են այնմեքենայում, եւ իրականացրել են ականապատդաշտի հետախուզական-որոնողական աշխատանքներ»:



Այս մասին կարդում ենք ականզերծման միջազգային բարեգործական կազմակերպության տարածած հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նշվում է, որ վիրավորները ներկայումս գտնվում են Ստեփանակերտի հիվանդանոցում եւ HALO-ն արդեն կապ է հաստատել զոհերի եւ վիրավորների ընտանիքների հետ, որ գտնվում են Լեռնային Ղարաբաղում:



Նշվում է, որկազմակերպությունը սերտորեն գործակցում է տեղական ոստիկանության եւ քննիչների հետ եւ կոչ է անում տեղեկացնել միջադեպի բոլոր մանրամասների մասին: HALO-ի գլխավոր տնօրեն Ջեյմս Կոուենը հայտարարել է նաեւ, որ ամեն օր HALO-ի 8 000 աշխատակիցներ աշխատում են այնպիսի տեղամասերում, որտեղ այլոք ոտք չեն դնի: «Մեր գործընկերները զոհվել են, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հողը դարձնեն անվտանգ»,- ասված է Կոուենի խոսքում: