Ադրբեջանում կարող են արգելափակել սոցցանցերը

Ադրբեջանում կարող են արգելափակել սոցցանցերը
Գաղափարի հեղինակը Միլլի մեջլիսի սոցիալական հարցերով կոմիտեի նախագահ Ռաջաբիլին է: Նա գտնում է, որ նախագահական ընտրությունների փուլում սոցցանցերը կատարում են «ապակառուցողական դեր»: Ուշագրավն այն է, որ իր տեսակետն ամրապնդելու համար Ռաջաբլին հիշեցրել է Եգիպտոսում եւ Եմենում կատարված պետական հեղաշրջումները, որ նրա կարծիքով տեղի են ունեցել «սոցիալական ցանցերի միջոցով մարդկային զանգվածների վրա հոգեբանական ներգործության միջոցով»:



Ադրբեջանցի պատգամավորն այսպիսով իր երկրի եւ Եգիպտոսի ու Եմենի իրավիճակի միջեւ նմանություն է տեսել: Եւ հետագա իրադարձությունները կանխելու համար առաջարկել է արգելափակել սոցիալական ցանցերը: Պաշտոնական քարոզչությունն, այնինչ, վկայակոչում է հարցման արդյունքներ, ըստ որոնց ընտրողների 84 տոկոսը պատրաստ է քվեարկել Իլհամ Ալիեւի, 0,2-ը՝ մյուս յոթ թեկնածուների օգտին, իսկ 10 տոկոսը դեռեւս չի կողմնորոշվել: