Մեկը բարբի է դառնում, մյուսը՝ Մադոննա, երրորդն էլ․․․

Մեկը բարբի է դառնում, մյուսը՝ Մադոննա, երրորդն էլ․․․
Երեկ նայում էի Տանդեմը՝ թվաց թե խաղացողը Հովոն է։ Բայց պարզվեց, որ խաղացող դերասանը Հովոն չէ՝ Լևոն Սարգսյանն է, ում էջը գտա ֆեյսբուքում և սկսեցի միկրոսկոպիկ ուշադրությամբ հետևել։ Նմանություն, իհարկե, կա, բայց ակնհայտ է,  նաև, որ երիտասարդը Հովոյի գանգուրիկները, հագուստը, շարժումները «կրկնօրինակում  է»։ Նման դեպքում ասում են՝ կրկնօրինակում են, որովհետև օրիգինալը ահռելի թանկ է, պահանջարկը կա․․․



Սա այդ դե՞պքն է։ Շնորհալի տղա է Լևոնը, բայց ձուլվել ուրիշ եսի հետ, նույնանալ։ Ինքը վստա՞հ չէր, որ իր կերպարով կարող է հանդիսատես գրավել, գուցե ավելի շատ։ Եվ հետո ուրիշի կերպարը կրկնօրինակելով դու բարձրացնում, գովազդում  ես նրան։ Մարդու նպատակը ինքնակայացումն է։ Եթե մեր շոու բիզնեսի յուրաքանչյուր ներկայացուցիչ իր կրկնօրինակն ունենա, հանրությունը կրա՜կը կընկնի։ Հազիվ ենք մեկին դիմանում։



Սա ինչ է․ բոլորը համատարած փախչու՞մ են իրենցից։ Մեկը բարբի է դառնում, մյուսը՝ Մադոննա, երրորդը՝ Քիմ Քարդաշյան․․․ Բա դու՞ք ուր եք մնում՝ ձեր քիթը, բերանը, մազերը, մարմինը և․․․ վերջապես էությունը։



Աշխատենք մնալ անհատականություն, դրա մեջ է ողջ հմայքը։



Հասմիկ Բաբաջանյան