Ում որձ բռնեցինք, քած դուրս եկավ․ ազատամարտիկ

Ում որձ բռնեցինք, քած դուրս եկավ․ ազատամարտիկ
Ինչպես տեղեկացրել էինք, այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Հանուն Հայաստան պետության» ճակատի հանրահավաքը։ Հանրահավաքի օրակարգի գլխավոր թեման Հայաստանում քաղբանտարկյալների թեման էր։ Ելույթներով հանդես եկան «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամները։ Խոսեց նաև ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը։ Նա իր խոսքում նշեց, որ մինչ Ադրբեջանում Ռամիլ Սաֆարովին գեներալի կոչում են տալիս, Հայաստանում ազատամարտիկները բերդերում են․



«Գիտեք՝ էսպես նայում եմ, ու արցունքներս գնում են սրտիս մեջ։ Երբ որ համեմատում եմ 88-ի հետ, էն միասնականությունը, որ կարող էր սարեր շուռ տալ, մեր հազարամյա պատմության մեջ մի թռիչք արձանագրեր, մասամբ արձանագրեց։ Քանի որ այս հարթակից շատերը խոսեցին, բայց մեր ժողովրդի լեզվով ասած՝ որին որձ բռնեցինք, քած դուրս եկավ։ Մի՞թե մենք ուզում ենք երկիր ունենալ, մի՞թե էսպես ենք ուզում երկիր ունենալ։ Երկիր ուզողը էսպես չի լինի, ժողովուրդ։ Ես գիտեմ՝ ինչքան եք դուք հուսալքված, ես հասկանում եմ, ձեզանից մեկն էլ ես եմ՝ ձեր ծոցից ելածս, բայց ասում են, չէ՞, որ հույսը վերջում է մեռնում, թե՞ մի ուրիշ բան կա։



Մանրամասն՝ տեսանյութում