Սկանդալից հետո Աշոտ Կարապետյանի մարզագույքը հասավ Փհենչհան

Սկանդալից հետո Աշոտ Կարապետյանի մարզագույքը հասավ Փհենչհան
Վերջին օրերին հանրության շրջանում լայն արձագանք գտավ 23-րդ ձմեռային օլիմպիական խաղեր մեկնած լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի «դեպքը», որին hraparak.am- ը առաջինը անդրադարձավ: Մեր մարզիկը մնացել էր առանց դահուկների եւ Օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ զրկված էր մարզվելու հնարավորությունից: Մեր թղթակցի հետ զրույցում քիչ առաջ Աշոտ Կարապետյանը նշել է, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի շնորհիվ դահուկներ է նվեր ստացել․



«Մեկ զույգ դահուկ և կոշիկ՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից, մեկ զույգ դահուկ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի կողմից: Հատուկ շնորհակալություն Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանի եղբորը՝ Մոսկվայից տեղափոխումն ապահվելու համար, ինչպես նաև Fischer and Fischer Russia ընկերությանը՝ աջակցության համար»։



Մեր թղթակցի հետ զրույցում նա նշեց նաև, որ արդեն սկսել է մարզումները և շուտով դուրս կգա մրցումների։



_Լուսանկարը Փհեչհանից Աշոտ Կարապետյանը տրամադրել է «Հրապարակին»_