Ինչպես է Իլոն Մասկն արձագանքել Falcon Heavy տիեզերանավի արձակմանը

Ինչպես է Իլոն Մասկն արձագանքել Falcon Heavy տիեզերանավի արձակմանը
Համացանցում կադրեր են հայտնվել, որոնցում պատկերված է թե ինչպես է Space X ընկերության հիմնադիր Իլոնա Մաքսն արձագանքել Falcon Heavy տիեզերանավի մեկնարկին, որով տեզերք է ուղարկվել նաև նրա Tesla ավտոմեքենան:



Մեկնարկային հարթակից տիեզերանավի պոկվելուց հետո Մասկը կառավարման կենտրոնից դուրս է վազել փողոց և և հավաքված մարդկանց հետ հետևել նրա թռիչքին:



«Քո մերը... այդ հրեշը թռավ, նայեք, նա թռչում է, դա ռեալ չէ»,- հայհոյախառն արտահայտություններով բացականչել է Մասկը՝ հետևելով հրթիռի ընթացքին:



Հիշեցնենք, Falcon Heavy տիեզերանավը արձակվել է փետրվարի 6-ին ԱՄՆ Կանավերալ հրվանդանի 39-րդ հարթակից: Տիեզերանավնն ուղևորվել է դեպի Մարս՝ իր հետ տանելով Իլոն Մասկի թանկարժեք Tesla ավտոմեքենան: