Դուբայում կբացվի աշխարհում ամենաբարձր հյուրանոցը

Դուբայում կբացվի աշխարհում ամենաբարձր հյուրանոցը
Դուբայում երկուշաբթի կբացվի աշխարհի ամենաբարձր հյուրանոցը, հաղորդում է էմիրաթական Khaleej Times պարբերականը:



Մինչ այս պահն էլ ամենաբարձր հյուրանոցների ռեկորդը պատկանում էր Դուբային: JW Marriott Marquis հյուրանոցային համալիրի 72 հարկանի երկու աշտարակներից յուրաքանչյուրի բարձրությունը 355 մետր է:



 Նոր՝ Gevora հյուրանոցը նույնպես գտնվում է Sheikh Zayed Road կենտրոնական մայրուղու վրա: Նրա բարձրությունը 356 մետր է, հարկերի քանակը՝ 75: