Ոչ թե 15, այլ 50 միլիարդ էին պատրաստ ներդնել Հայաստանում․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Ոչ թե 15, այլ 50 միլիարդ էին պատրաստ ներդնել Հայաստանում․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
«Մեր երկրում մինչեւ ներդրում չլինի, այն չի կարող զարգանալ։ Չակերտներ բացեմ, որ դուք հարցը փակեք․ իմ գործընկերներն են այդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ասել, որ 30 երկրից եկել էին, քարոզարշավին մասնակցեցին եւ իմ ոչ քաղաքական գործընկերները պատրաստ էին, Հայաստանում հայտարարել էին, որ ես ասեի՝ 50 միլիարդ, բայց ես ասեցի, որ այդքան թիվ չեմ ասի, ասի՝ 15 միլիարդ։ 15 միլիարդ, որ պատրաստ էին ներդնել Հայաստանում»,- այս մասին այսօր լրագրողներր հետ զրույցում հայտնեց ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը՝ կրկնելով նախկինում ասած իր այն խոսքը, թե այդ ներդրումը Հայաստանում կլիներ, եթե իրեենց քաղաքական ուժը ԱԺ ընտրությունների ժամանակ 50+ 1 տոկոս ձայն հավաքեր։



Իսկ թե Սերժ Սրագսյանին տեսնո՞ւմ է վարչապետի պաշտոնում, Գագիկ Ծառուկյանը տվեց խուսափողական պատասխան․ «Ես ոչ մի բան չեմ կարող ասել, կքննարկենք, կասենք»։



Նույնաբովանդական պատասխան տվեց նաեւ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի վերաբերյալ հարցերին։



Նշենք, որ այսօր «Մուլտի Գրանդ» հյուրանոցային համալիրում «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի եւ բնապահպանության նախարարության միջեւ կնքվեց համագործակցության հուշագիր։ Հուշագրի կողմերի ուժերով կմշակվեն եւ կիրագործվեն բնապահպանական ուղղվածություն ունեցող ծրագրեր։



**Աննա Պապիկյան**