2017-ին գրանցվել է հանցագործությունների աճ․ դատախազ

2017-ին գրանցվել է հանցագործությունների աճ․ դատախազ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ հանցավորության հակազդման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Նա նշեց, որ 2017 թվականին 8.1 տոկոսով ավելի շատ հանցագործություն է կատարվել։ Աճը գրանցվել է հիմնականում ոչ մեծ ծանրության հանցագորությունների մասով, բայց նվազել են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները։



«Մեզ համար ակնհայտ են դառնում, որ աճել են այն հանցագործությունները, որոնք մշտապես աչքի են ընկել լատենտայնության բարձր աստիճանով։ Դրանք են՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, ավտովթարներ և այլն»,-ասաց նա։



Դավթյանի խոսքով՝ տարիներ շարունակ այդօրինակ հանցագործությունները չեն հաշվառվել ոստիկանության կողմից, ինչի պատճառով ոստիկանության տարբեր ծառայողներ ենթարկվել են պատասխանատվության։ Այսօր, ըստ դատախազի, ՀՀ ոստիկանությունը հետևողականություն է ապահովել, և իրենք կարող են փսստել, որ իսկապես հանցագործության հաշվառման բարելավում ունեն։



«Այդուհանդերձ, այս արդյունքները չեմ կարող ասել, որ մեզ գոհացնում են»-ասաց դատախազը՝ նշելով, որ մենք էական նվազում կա հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ տեղի ունեցած հանցագործությունների հարցում։ 2017 թվականին պաշտոնապես արձանագրվել է սպանության 49 դեպք, որը ավելի քիչ է, քան 2016 թվականին։ «Ես Ձեզ ուզում եմ ուրախացնել, որ տարին նոր է սկսվել, և մենք այս տարի փաստացի սպանության դեպք չունենք»-ասաց Արթուր Դավթյանը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**