Կառավարության նիստի՝ «լրագրողներից կաշկանդված» ֆոտոշարքը

Կառավարության նիստի՝ «լրագրողներից կաշկանդված» ֆոտոշարքը
Կառավարության նիստն այսօր անցավ բավականին անշուք ու անդրայվ։ Ամենաակատիվ հատվածը նիստից առաջ էր, երբ նախարարները, մոռացած ամեն հոգս ու դարդ, լիաթոք հրճվում էին իրար հետ շփվելիս։ Վարչապետը եկավ թե չէ, բոլորը լրագրողների ներկայությունից կաշկանդված, երկրի հոգսերի տակ «ճռռացող» դեմք ընդունեցին ու անցան «գործի»։ Գործն էլ վարչապետի հանձնարակականները լուռ լսելն ու զկեկուցվող հարցերին համաձայնություն տալն էր։ Դե, քանի որ լրագրողները դեռևս հետևում են իրենց վարքին, որևէ մեկը «դուխ» չի անում որևէ բան ասի, որևէ հարցում հակադրվի։ Կառավարության անդամները լիաթոք ազատություն կստանան, երբ վերջնականապես «ազատագրվեն» լրագրողների ներկայությունից և նիստերն անցկացնեն դռնփակ ռեժիմով։ Թեեւ՝ կասկածում ենք, որ այս զանգվածը որեւէ բանում հակադրվելու ընդունակություն կամ ցանկություն ունի։







Կառավարության այսօրվա նիստից **Hraparak.am**-ի ֆոտոշարքը՝ սլայդում։







**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**