ԱԻՆ-ում ՏՏ նորարարություններ են սպասվում

ԱԻՆ-ում ՏՏ նորարարություններ են սպասվում
ԱԻՆ-ում կայացավ է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ), այդ թվում՝ անդամ ՏՏ ընկերությունների և ՀՀ ԱԻ նախարարության համապատասխան մասնագետների միջև հանդիպում-քննարկում։



Հանդիպման նպատակն է եղել ՏՏ ոլորտի մասնագետներին ներկայացնել այդ բնագավառում ԱԻ նախարարության կարիքները, մարտահրավերներն ու խնդիրները, ինչպես նաև՝ քննարկել ոլորտում առկա նորարարությունների հնարավոր ներդրումն ԱԻ նախարարության ենթակառուցվածքներում:



Օրակարգը ներառել է, մասնավորապես՝ կառավարման միասնական համակարգի ստեղծում և կառավարում, կիբերանվտանգություն՝ մասնավորապես ԱԻ նախարարության կադրերի վերապատրաստում և ուսուցում, վերականգնվող էներգիայի (արևի լույսը, ջրային հոսանքները, քամին, մակընթացությունները, հիդրոթերմալ էներգիա) կիրառումն ԱԻ նախարարության կարիքների համար, և այլն:



Հանդիպման ընթացքում նախարարության ներկայացուցիչների և ՏՏ ոլորտի ընկերությունների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխգործացկության խորացման ու ընդլայնման հարցում, ինչպես նաև՝ նախանշվել են համագործակցության հեռանկարներն ու նոր ուղղությունները: