Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում
**Հանրապետության տարածքում․**



Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ և մառախուղ: 25-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:



Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 22-24-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:



Օդի ջերմաստիճանը 26-27-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով:



**Երևան քաղաքում**․



Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ և մառախուղ: 25-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-24-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: