ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
_ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան: _



Դեկտեմբերի 6-ի գիշերը, 8-ի գիշերը, 9-ին, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 6-ի օրվա երկրորդ կեսից մինչև 7-ի օրվա երկրորդ կեսը, 8-ի ցերեկը հանրապետության ողջ տարածքում, 7-ի երեկոյան ժամերին Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, 6-ին լեռնային շրջաններում՝ ձյան, հովտային և նախալեռնային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի, 7-ին հանրապետության ողջ տարածքում՝ ձյան, 8-ի ցերեկը՝ թույլ ձյան տեսքով:



Շիրակի մարզում և Արագածոտնի մարզի Թալին քաղաքում տեղում է ձյուն:



Կոտայքի մարզում առկա է մառախուղ:



_Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների և 30-ից ավել նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար:_