Բրիտանիայում ուշադրության կենտրոնում Կասպրեսկին է

Բրիտանիայում ուշադրության կենտրոնում Կասպրեսկին է
Կիբեր անվտանգության հարցերով զբաղվող բրիտանական գործակալությունը նախազգուշացրել է Միացյալ Թագավորության կառավարական հաստատություններին խուսափել ռուսական Կասպերսկի հակավիրուսային ծրագրերի օգտագործումից:



Բրիտանական կառավարական հաստատությունների մշտական քարտուղարություններին ուղղված իր նամակում, գործակալության ղեկավար Չարիան Մարտինը հայտարարել է, որ ռուսական արտադրության հակավիրուսային ծրագրային ապահովումը չպետք է օգտագործվի այնպիսի համակարգերում, որոնք պարունակում են այնպիսի տեղեկություններ, որոնք կարող են վնասել ազգային անվտանգությանը, եթե հայտնվեն ռուսների ձեռքում:



Չարիան Մարտինը նաեւ գրել է, որ ներկայումս իրենք բանակցում են Կասպերսկու լաբորատորիայի հետ, որպեսզի ձեռք բերեն այնպիսի ստուգող ծրագրեր, որոնցով կկարողանան ստուգել Մեծ Բրիտանիայում հակավիրուսային ծրագրերի անվտանգությունը, մինչեւ կիրառումը:



Հիշեցնենք, որ այս տարի նաեւ ԱՄՆ-ում մեծ աղմուկ բարձրացավ, որ Կասպերսկին սերտ կապեր ունի ռուսական հետախուզական գործակալությունների հետ: Նշենք, որ Կասպերսկու լավորատորիան դրական է արձագանքել բրիտանացիների հետ համագործակցելու առաջարկին: Միաժամանակ նաեւ, ինչպես հաղորդում է Ռոյթերսը, Կասպերսկու լաբորատորիան հերքել է ամերիկյան կողմի հնչեցրած մեղադրանքներն իր հասցեին: