Թվիթերը պարալիզացվել է Թրամփի պատճառով

Թվիթերը պարալիզացվել է Թրամփի պատճառով
Դոնալդ Թրամփի` ուլտրա-աջ բրիտանական խմբավորման ներկայացուցիչ Ջեյդ Ֆրանսենի տեսանյութով կիսվելու հետ կապված պատմությունը հերթական անգամ շոկային դարձավ Թվիթեր սոցիալական ցանցի համար: Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել էր, որ Թրամփի արածը սխալ է եւ այդպիսով Թրամփի կյանքի ամենից սեւ օրերից մեկում ունեցավ իր ներդրումը:



Սակայն ամենից հետաքրքրականն այն չէ, որ Թրամփը կիսվել է մի անձի թվիթով, որը համարում է նոր ճշմարտություն եւ որի համար հեղինակը ատելություն սերմանելու մեղադրանքով տուգանվել է, այլ այն, որ այդ թվիթը դեռեւս սոցիալական ցանցում է, այն դեպքում երբ Թվիթերի ղեկավարությունը հայտարարել էր, որ ուշադիր է լինելու եւ հեռացնելու է այն գրառումները, որոնք ունեն ատելության հենք եւ խոստացել էր նաեւ լինել ավելի թափանցիկ:



Որպես ապացույց սոցիալական ցանցի ղեկավարությունը հայտարարել էր, որ շատ օգտատերեր, ովքեր ատելություն են քարոզում օնլայն տարածքում զգացել են, որ իրենց գրառումները ստուգվել եւ ջնջվել են: Սակայն այս ամենով հանդերձ Թրամփի գրառումները դեռ կան եւ ավելին, սոցիալական ցանցի ղեկավարությունը նշել է, որ որեւէ քայլ չի կատարի այդ գրառումների հետ կապված:



Այս մասին գրում է BBC-ն:



Սպիտակ տան խոսնակը նշում է, որ նախագահ Թրամփը խոսում է մի խնդրի մասին, որը իրական կերպով գոյություն ունի եւ հասարակությունը սխալ մեկնակետի վրա է իր ուշադրությունը կենտրոնացրել: Ու արդյունքում Թրամփի 40 միլիոն հետեւորդները դեռ շարունակում են տեսնել Թրամփի գրառումները, կից այն անձի տեսանյութերով, ով երկու հազար ֆունտ տուգանվել էր Մեծ Բրիտանիայում ատելություն սերմանող գաղափարներ տարածելու համար:



Նյութը պատրաստվեց [Ըդվենս Լաբում](https://advancelab.info/)։