ՀԱՊԿ Մինսկյան հանդիպմանը ԼՂ հակամարտության մասով հայտարարություն է ստորագրվել

ՀԱՊԿ Մինսկյան հանդիպմանը ԼՂ հակամարտության մասով հայտարարություն է ստորագրվել
Մինսկում ավարտվել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որի ընթացքում ստորագրվել են մի շարք հայտարարություններ: Ստորագրված հայտարարությունների շարքում  եղել է նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` ԼՂ հակամարտության կարգավորմանն ի խնդիր ներդրված ջանքերին աջակցություն հայտնելու մասին հայտարարությունը, որում ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները վերստին հաստատում են իրենց աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ-ին եւ հակամարտության կարգավորման երեք սկզբունքներին` ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը եւ ժողովուրդների ինքնորոշման ազատությանը: Այս մասին հայտնում է TACC-ը: 



Հիշեցնենք, որ ստորագրվել էր նաեւ հայտարարություն Սիրիայի հակամարտության կարգավորման մասին: Նշենք, որ Մինսկում այսօր ամփոփվել է ՀԱՊԿ Բելառուսի նախագահության տարեշրջանը: Մասնակցել են` Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի նախագահները: