Բաղդադի բանտերում ռուսաստանցի կանայք եւ երեխաներ են հայտնաբերվել

Բաղդադի բանտերում ռուսաստանցի կանայք եւ երեխաներ են հայտնաբերվել
Մի խումբ ռուսաստանցի կանայք եւ երեխաներ են հայտնաբերվել իրաքյան բանտերում: Այս մասին հայտարարել է ՌԴ Չեչնիայի ինքնավար հանրապետության նախագահ Ռամզան Քադիրովն իր ինստագրամյան էջում: Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, արդեն հայտնի է նրանց ինքնությունը: Խոսքը տվյալ դեպքում 25 կնոջ եւ 79 երեխայի մասին է: Մեկ ընտանիքը Չեչնիայից է, մյուսները՝ Ռուսաստանի տարբեր դաշնային սուբյեկտներից եւ շրջաններից: Նշվում է, որ նախապես այդ կանայք եւ երեխաները պահվել են Մոսուլում, գրոհայինների մոտ: Նրանց մեջ կան վիրավորներ եւ հաշմանդամներ:



Քադիրովը նշում է, որ շարունակվում են ռուսաստանցիների որոնումները Սիրիայում եւ Իրաքում: Նա նաեւ ասել է, որ եթե իրենք չզբաղվեն, ապա այդ կանանց եւ երեխաներին կհամարեն որպես ահաբեկիչներ եւ կվերաբերվեն ըստ այդմ: