Դոնալդ Թրամփի որդին ցուցմունք կտա Կոնգրեսում

Դոնալդ Թրամփի որդին ցուցմունք կտա Կոնգրեսում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին` Դոնալդ Թրամփ-կրտսերը ցուցմունք կտա ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հետախուզական կոմիտեում, որը նաեւ իրականացնում է ԱՄՆ նախորդ նախագահական ընտրություններում ռուսական հնարավոր միջամտության մասին գործի քննությունը: Ինչպես հայտնում է CNN-ը, կոմիտեի նիստը լինելու է դռնփակ, արդյունքները` գաղտնիացված են: Հայտնի է, որ նիստի ընթացքում հարցեր են հնչելու նաեւ նրա եւ ռուաաստանցի փաստաբան Նատալյա Վեսելնիցկայայի հետ տեղի ունեցած հանդիպումների եւ քննարկված թեմաների մասին: Նշենք, որ այս գործով արդեն որոշ անձինք ցուցմունք են տվել, ներառյալ նաեւ թարգմանիչ Անատոլի Սամոչերնովը: