Ռըզա Զարաբը խոստացել է փակագծեր բացել եւ թուրք նախարարների անուններ տալ

Ռըզա Զարաբը խոստացել է փակագծեր բացել եւ թուրք նախարարների անուններ տալ
Թուրք-իրանական միլիարդատեր Ռըզա Զարաբը, ով մեղադրվում է հակաիրանական սանկցիաները խախտելու մեջ, հայտարարել է, որ այսօր, Նյու Յորքում տեղի ունենալիք դատալսման ժամանակ կներկայացնի մանրամասներ թե ինչպես է համաձայնել Թուրքիայի նախկին էկոնոմիկայի նախագահ ազգությամբ քուրդ Զաֆեր Չաղլայանին կաշառել ոսկու հետ կապված գործարքը գլուխ բերելու համար: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը: Նշենք, որ նախորդ նիստի ժամանակ Զարաբը ընդունել էր իր մեղքը, իսկ թուրքական մամուլում էլ հայտնվել էիր հրապարակումներ, որ  Զարաբը կարող է գործարքի գնալ իրավապահների հետ, ինչը հնարավորություն կտա նրան վերաորակավորել գործը եւ իրեն մեղադրյալից դարձնել վկա: Նա նաեւ խոստովանել է, որ փորձել է փաստաբաններ վարձել, որպեսզի վերջիններս իրեն արտահանձնեն Թուրքիային` ազատազրկյալների փոխանակումների ժամանակ, սակայն իր այս նախագիծը ձախողվել է: Նշենք, որ նրա գործընկեր եւ հանցակից Հաքան Աթիլլային, ով հանդիսանում էր Halkbank-ի փոխնախագահը, սպառնում է 50 տարվա ազատազրկում: Զարաբի հանցակիցների շարքում հիշատակվում է նաեւ թուրքական Turkish Bank-1 պետական դրամատան ղեկավար Սուլեյման Ասլանի անունը: