Հնդկաստանում տղամարդը հյուրանոցներից գողացել է 120 հեռուստացույց

Հնդկաստանում տղամարդը հյուրանոցներից գողացել է 120 հեռուստացույց
Հնդկաստանում տղամարդը տարբեր հյուրանոցներից գողացել է 120 հեռուստացույց: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Իրավապահները ձերբակալել են Վանսուդեւա Նանանխային այն ժամանակ, երբ նա փորձել է հերթական գողոնն իրացնել: Ի դեպ, ոստիկանական տեղեկագրում նշվում է, որ քաղաքացին ճամփորդել է մեծ ճամպրուկներով, որպեսզի կարողանա հեռուստացույցները այդտեղ տեղավորել եւ աննկատ դուրս բերել: Իրավապահները նշում են, որ հեռուստացույցների գողությամբ զբաղվող Վանսուդեւա Նանանխան այլ հանցագործությունների հետ կապված միշտ եղել է իրենց տեսադաշտում: Չի բացառվում, որ նրա հանդեպ հարկադիր հոգեկան բուժման որոշում կայացվի: