Գոնե վիզաները ազատականացնեն, գնանք Վիեննա չայ խմենք գանք

Գոնե վիզաները ազատականացնեն, գնանք Վիեննա չայ խմենք գանք
##### ​



##### Բրյուսելում  Սերժ Սարգսյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ ստորագրվեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:



##### Ֆեյսբուքյան գրառումները շատ են՝ հույսից, սպասելիքից մինչև անհուսություն։



##### [**Armen Dulyan**](https://www.facebook.com/armen.dulyan?hc_ref=ARSKHwcqB-mBO0-RlLbszFSBpI_-XZL7D1L3H65HOd5H7c6H30B3ScB0p31NgUvzNGk&fref=nf)



Խորհուրդ նրանց, ովքեր կարդալու հավես չունեն...



Մի էլ կարդացեք էդ համաձայնագիրը, ձեր փոխարեն ես կարդացել եմ այդ 300 քանի էջը դեռ մի ամիս առաջ, երբ հրապարակվեց... Միակ կոնկրետ բանը, որի մասին, ի դեպ, զարմանալիորեն ոչ ոք չի խոսում, վերաբերում է կոնյակին ու շամպայնին՝ պիտի անունները փոխենք, բայց ժամանակ է տրված դրա համար... Մնացածը, հավատացնում եմ ձեզ, Ապարանի սառնորակ աղբյուրներից հոսող զուլալ ջուր է... Սահմանադրական գեղեցիկ դրույթների նման դատարկ խոսքեր...



[Lucy Adams](https://www.facebook.com/lucy.adams.77?fref=ufi)



Ճիշտն ասած ես շատ կզարմանամ, եթե իմանամ, որ այն մարդիկ, ովքեր ստորագրեցին այդ փաստաթուղթը, սկզբից մինչև վերջ կարդացել են այն:



 [Gayane Paytyan](https://www.facebook.com/gayane.paytyan.3?hc_ref=ARSFNsnKJHzQD9tPonkzHR_Zw9s62uV-Psg5k9h8lnQcZmOy8rfB6CMJusoNhgNt3yI&fref=nf)



Եվրոպան գյուղերն էլ է մտնելու, թե՞ մնալու է Երևանում))))))))







[Արամ Արարատյան](https://www.facebook.com/aram.araratyan?hc_ref=ARTqlsUQWCsfKPLbglWhnRjpyI9PCONQhE3FLrqK36PJQw-DgFCL4WIIgbiB2M8Ipg4&fref=nf)



Ուզում եք Եվրամիություն մտեք, ուզում եք ԵՏՄ, ուր ուզում եք... մեկ ա նույն ագահն եք:



[Հովհաննես Գալստյան](https://www.facebook.com/hovhannes.galstyan.9?hc_ref=ARTBFS_vwAyrXNIXpMqiQfTVxprIyk1wtJ_ERHDaBppxKkADjyohBrn2GZS3z6uXHYM&fref=nf)



Երեկ, ԵՄ-ի հետ պայմանագրի ստորագրելուց հետո շատերը գրեցին, որ թունելի վերջում լույս երևաց:

Մի ծանոթ ունեմ, որը լեզվի փոքրիկ արատ ունի՝

թլվատ է :

Նման դեպքերում ստորագրողների մասին կասեր՝

ԱԼդեն 26 տաԼի է , էդ մաԼդիկ թունելով տանում, թունելով բեԼում են...



[Nairi Badalyan](https://www.facebook.com/nairi.badalyan?fref=ufi)



 Վարչապետ Անդոն (կար էդպիսի մեկը ժամանակին) Սևան-Դիլիջան թունելի բացման արարողության իր ելույթում Հայլուրի եթերից էր հայտարարում, թե «վերջապես մեր ճամփեն կկարճանա, (թ)ունելով կգնանք Դիլիջան, (թ)ունելով կգանք Երևան»։

Ասեմ, որ իր փաթ ընկած լեզվով այդ միտքը շատ սպառնալից հնչեց։



 [Karen Mirzoyan](https://www.facebook.com/areg.stepanyan.52?hc_ref=ARR2oc42IhRnkHVuzrNBxFIkN3LB2YR5_nFNNNsLFY8q-4-ixaliqfSSxTThOiIeSD4&fref=nf)



Տա Աստված, որ գոնե այս անգամ գործ ունենանք իրական բարեփոխումների, այլ ոչ թե սոսկ քաղաքական կոնյունկտուրայի հետ:



 [Avo G Boghossian](https://www.facebook.com/avog.boghossian?hc_ref=ARQ25VJ4W6QU3NqS54fmYZJrpkzVZKJlh6rsicI3WDHegK_Lh707stITc9gtGocgR08&fref=nf)



ԵՄ ի եւ Հայաստանի միջեւ ստորագրուած հռչակագիրը շատ երկար է ձանձրացնելու աստիճան : Բայց չէք՞ նեղուիր եթէ ըսեմ մինչեւ ուր որ հասայ սիրտ լեցնելիք բան չգտա։



[Zareh Yahniyan](https://www.facebook.com/zareh.yahniyan?fref=ufi)



Սիրտ լեցնելիք ոչ մէկ տեղ չկայ,  կարեւորը սիրտ խառնելիք չըլլայ.



 [Angela Barseghian](https://www.facebook.com/ANGELABARSEGHIAN?fref=ufi)



Ի՞նչ էիր կորցրել, ու ի՞նչ էիր ման գալիս․․․նորից մենք ենք, ու մեր սարերը։



[Արամ Մանուկյան](https://www.facebook.com/aram.manukyan.3958?hc_ref=ARRkZpQ4DMfP7DM1WBTEDhCWkLn8PaMmAZKYrqjq4APhBNq0Pb9dSskEbCSXlulF43Q&fref=nf)



Հելանք քնելու ՝ մինչև մաքսային էլ  էր նույնը , մաքսայինում էլ էր նույնը , էսօր էլ ։

Մենք կովկասցի ենք գրողը տանի ։



Իսկ վերջում ֆեյսբուքյան օգտատերը գեներալ Մանվելի երազանքի ծովն է ընկնում



[Gor Papazyan](https://www.facebook.com/GorPapazyan?fref=ufi)



Գոնե վիզաները ազատականացնեն, գնանք Վիեննա չայ խմենք գանք, ախպեր))))



 Հասմիկ Բաբաջանյան