Պակիստանում արգելվել են սոցիալական ցանցերի գործունեությունը

Պակիստանում արգելվել են սոցիալական ցանցերի գործունեությունը
Պակիստանի կառավարությունը արգելել է Twitter-ի եւ մյուս սոցիալական ցանցերի գործունեությունը: Այս մասին հայտնում է BI-ն: Ըստ հաղորդման, Twitter-ի ղեկավարությունն արդեն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ իրենք տեղյակ են Իսլամաբադի գործողությունների մասին, որոնց հետեւանքով արգելափակվել է իրենց եւ մի շարք այլ սոցիալական ցանցերի գործունեությունը: Ըստ սոցցանցի ղեկավարության տարածած հայտարարության, իրենք հետեւում են իրադարձությունների զարգացմանը եւ հույս ունեն, որ առաջիկայում իրենց գործունեությունը կվերականգնվի:



Հիշեցնենք, որ Պակիստանում սա առաջին դեպքը չէ եւ տարիներ առաջ էլի նման դեպքեր ֆիքսվել են, երբ կառավարությունն արգելել է սոցիալական ցանցերի գործունեությունը: Պարբերականը հաղորդում է, որ լուրեր կան, որ Facebook-ի գործունեությունը եւս արգելափակվել է, թեեւ պաշտոնապես այդ մասին սոցիալական այս ցանցի ղեկավարությունը դեռ հայտարարությամբ հանդես չի եկել:



Դժվար է ասել, թե ինչ քաղաքականություն է վարում Իսլամաբադը, սակայն Associated Press-ը հայտնում է, որ սկսած շաբաթ օրվանից Իսլամաբադում իրականացվում են հակաահաբեկչական գործողություններ ընդդեմ իսլամիստ ծայրահեղականների։



Նյութը տրամադրեց՝ [Advance Lab](https://advancelab.info/)-ը