Անանուն բարերարները

 Անանուն բարերարները




Լոս Անջելեսում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած «Բերքառատ Արցախ» խորագրի ներքո անցկացված 20-րդ հեռուստամարաթոնում երկու անանուն բարերար կային։ Հենց այդպես էլ գրված էր․



Անանուն բարերար /ԱՄՆ/- 2.500.000 ԱՄՆ դոլար



Անանուն բարերար /ԱՄՆ/-100.000 ԱՄՆ դոլար



Բարձրագույն բարերարությունն անանուն բարերարությունն է. դա մարդու զրույցն  է Աստծո հետ: Մեզանում ընդունված է հրապարակային բարերարությունը, որն իր մեջ պարունակում է ակնկալիքի տարրեր: Երկրին անանուն օգնելու դեպքում մարդը կստանա բավարարվածության անասելի  արդյունք։ Ամեն մարդ այդպիսի քայլի գնալ չի կարող․ դա հոգևոր բյուրեղացում է պահանջում։ Իսկ հակառակի դեպքում, երբ աշխարհով մեկ են անում, կարող է բավարարվել միայն նրա փառասիրությունը։



Բարի գործ անող մարդուն նույնպես կրթվել է պետք։ Օգնելու մի ձև կա, բայց հազար միջոց։ Բարերարությունը մտածողություն է, իսկ մեզ մոտ գործունեություն է, ծավալվելու տեսակ․․․ Ով ինչքան տվեց, ով ինչու չտվեց․․․



Հասմիկ Բաբաջանյան