Անունները դարձել են մեր քաղաքի օրգանական մասը․ մշակութաբան

Անունները դարձել են մեր քաղաքի օրգանական մասը․ մշակութաբան

Բոլշեւիկների անուններից շատերը մշակութաբան Արա Նեդոլյանի համար դարձել են ձայնակցություններ։



«Դրանցից շատերը գեղեցիկ անուններ են եւ ինձ չեն հիշեցնում այն մարդկանց, ում անուններով կոչվում են փողոցները»,- «Ելք» դաշինքի՝ Երեւանի փողոցներն անվանափոխելու նախաձեռնությանը վերաբերող մեր հարցին այսպես արձագանքեց Արա Նեդոլյանը։



«Կարծում եմ, որ դրանք օրգանական մասն են դարձել քաղաքի, եւ այդ անունները փոխելու իմաստ չկա։ Սակայն եթե կա հակաբոլշեւիկյան տրամադրություն, ապա փոխելը վնաս չէ»,- ասաց մշակութաբանը։



Ըստ մեր զրուցակցի՝ Երեւանի փողոցներն անվանափոխելու նախաձեռնությունն ավելի շատ գալիս է հակասովետական տրամադրություններից։



Ինչ վերաբերում է բոլշեւիկյան բռնաճնշումների զոհերին նվիրված ցուցահանդեսի փակմանը, ապա Արա Նեդոլյանի կարծիքով՝ դա ոչ դեմոկրատական համակարգին է բնորոշ։