Բնակիչները կրկին փակել են Իջեւան-Երեւան մայրուղին

Բնակիչները կրկին փակել են Իջեւան-Երեւան մայրուղին

Դեռ օգոստոսի սկզբին Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչները փակել էին Երեւան-Իջեւան ավտոճանապարհը․ Նրանք պահանջում էին թույլատրել օգտվել մոտակա անտառներից, քանի որ փայտի գործը միակ ապրուստի միջոցն է: 



Այսօր Գոշ գյուղի բնակիչներն են փակել Գոշ-Ճամբարակ ճանապարհը նույն խնդրի պատճառով: Փակ է նաեւ Իջեւան-Երեւան մայրուղին։ Նրանցից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ 100 մարդ կա հավաքված, արդեն երկու ժամ է, ինչ ճանապարհը փակել են եւ չեն պատրաստվում բացել։



Մեր զրուցակից խոսքերով ՝ նախորդ անգամ ճանապարհը փակելուց հետո մի քանի անգամ թույլատրել են փայտ դուրս բերել Դիլիջանի անտառից, սակայն, այլեւս թույլ չեն տալիս։



Մեզ փոխանցեցին նաեւ, որ այս պահին իրենց մոտ է գտնվում մարզի ոստկանության փոխգնդապետներից մեկ։