CNN-ի նախկին պրոդյուսերին տրված միլիոններից մինչեւ եվրապատգամավորների սեքս-օրգիաներ, նոր բացահայտումներ Բաքվի թեմայով

CNN-ի նախկին պրոդյուսերին տրված միլիոններից մինչեւ եվրապատգամավորների սեքս-օրգիաներ, նոր բացահայտումներ Բաքվի թեմայով

 



Նոր բացահայտում է տեղի ունեցել Ադրբեջանի կողմից միլիարդավոր դոլարների փոշիացման այն հրապարակումների հետ կապված, որի մասին շաբաթներ առաջ գրել էր բրիտանական «Guardian»-ը, ներկայացնելով ադրբեջանական իշխող վարչակարգի կոռուպցիոն մեխանիզմն իր բոլոր դետալներով եւ գործողության մանրամասն սխեմաներով: Ըստ այս բացահայտման, ադրբեջանական գումարներից բաժին է հասել նաեւ «CNN»-ի նախկին պրոդյուսեր Էկարտ Սեյջերին: «OCCRP» կազմակերպությունը ներկայացրել է Laundromat խորագիրը կրող զեկույցը, որտեղ նշվում է, որ ամերիկյան հեղինակավոր «CNN»-ի նախկին պրոդյուսերը 2,6 միլիոն դոլար է ստացել ադրբեջանական փողերով աշխատող բրիտանական ընկերություններից, ներառյալ «Hilux Services»-ից, որը փոխանցվել է Սեյջերի ԱՄԷ-ում բացված բանկային հաշվին:



Այս գումարի դիմաց Սեյջերը հրապարակել է հոդվածներ որտեղ տարբեր հարցերի շուրջ ներկայացրել է ադրբեջանական տեսակետն ու առհասարակ ադրբեջանամետ անձանց օգտին հրապարակումներ է կատարել: Այսպես, իր հրապարակումներից մեկում նա պաշտպանել է Լուկա Վոլոնտեին, իտալացի խորհրդարանականի, ով եւս մեղադրվում է ադրբեջանական փողերով գնված լինելու մեջ ԵԽԽՎ-ում Ադրբեջանում մարդու իրավունքների մասին զեկույցը Բաքվի օգտին ներկայացնելու համար: Բաքվի իշխանական համակարգում որպես դեսպան աշխատած Արիֆ Մամեդովը եւս վերջերս նոր բացահայտումներ է կատարել, նշելով, որ բոլոր այն պատգամավորները Եվրապառլամենտում, ովքեր աջակցում են Բաքվին, ունեն սեքսուալ տարօրինակ հակումներ եւ որպես օրինակ բերել է Եվրապառլամենտի պատգամավոր Ժան-Ֆրանսուա Մանսելին, նշելով, որ Մանսել ամուսիները սիրում են խմբակային սեքս-օրգիաներ:



Մամեդովը նշել է, որ Բաքուն նման զվարճանքների համար սիրելի վայր է եւ սենատորների համար եւ եվրապատգամավորների: Սակայն, նկատում է Արիֆ Մամեդովը իր հրապարակման մեջ, այդ ամենը, որքան էլ Բաքուն ֆինանսավորում է, նաեւ ամեն հանդիպում, օրգիա եւ այլն տեսագրում է եւ պահում: