Լոնդոնում 8 մարդ է հոսպիտալացվել անհայտ գազից թունավորման պատճառով

Լոնդոնում 8 մարդ է հոսպիտալացվել անհայտ գազից թունավորման պատճառով

Լոնդոնի հարավում 8 մարդ է հոսպիտալացվել անհայտ գազից թունավորման պատճառով, տեղեկացրել է առողջապահության քաղաքային ծառայությունը:



Եվս 12 քաղաքացու էլ տարհանել են միջադեպի շրջանից՝ որպես նախազգուշական միջոցառում:



Դեպքի վայր են ժամանել հրշեջ հաշվարկներ, շտապօգնության մեքենաներ և ոստիկաններ: Հրշեջները և քիմիական պաշտպանության խմբերը պարզում են միջադեպի պատճառը:



Իրավապահների տվյալներով՝ տեղի ունեցածը չարամիտ գործողության հետևանք չէ: