Դոնալդ Թրամփը մականուն է հորինել Կիմ Չեն Ընի համար

Դոնալդ Թրամփը մականուն է հորինել Կիմ Չեն Ընի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մականուն է հորինել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի համար: Այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր էջում: Ըստ ԱՄՆ նախագահի, Կիմ Չեն Ընը «հրթիռավոր մարդն» է: Իր գրառման մեջ ԱՄՆ նախագահը նշում է, որ բանակցություններ է ունեցել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցով Հարավային Կորեայի նախագահի հետ եւ այդ գրառման մեջ էլ նշել է, որ Հարավային Կորեայի նախագահից հետաքրքրվել է, թե ինչպես է իրեն պահում «հրթիռավոր մարդը»:



Ապա Թրամփը գրել է, որ Հյուսիսային Կորեայում սկսել են երկար հերթեր գոյանալ բենզինի համար, ինչը շատ վատ է: Սպիտակ տան մամուլի ծառայությունն էլ իր հերթին նշել է, որ երկու նախագահները քննարկել են Փհենյանի հրթիռային փորձարկումների ծրագիրը եւ վերջին փորձարկումը, որի ընթացքում, հրթիռը անցել է Ճապոնիայի վրայով: