Մոսկվան հերքում է, թե հարվածել է Սիրիայում ԱՄՆ դաշնակիցներին

Մոսկվան հերքում է, թե հարվածել է Սիրիայում ԱՄՆ դաշնակիցներին

Ռուսաստանի ռազմական նախարարությունը հերքում է Պենտագոնի կողմից տարածված լուրերն այն մասին, թե Սիրիայում ռուսական ավիացիան հարվածել է Դեյր էս-Զորում ԱՄՆ դաշնակից համարվող «Սիրիական դեմոկրատական ուժեր» խմբավորմանը:



Ռուսական կողմը հայտարարել է, որ նախապես զգուշացրել է Միացյալ Նահանգներին, որ պատրաստվում է գործողություն իրականացնել Դեյր Էս-Զորում: Ռուսական ռազմական գերատեսչության ղեկավար Իգոր Կոնաշենկովի հայտարարության համաձայն, ռուսական ավիացիան հստակ թիրախային հարվածներ է հասցնում նախապես հետախուզության կողմից ճշտված ԻՊ դիրքերին այն տարածքներում, որոնք դեռեւս գտնվում են ահաբեկչական այդ խմբավորման հսկողության ներքո:



Ռուսական կողմը նաեւ տարակուսանք է հայտնել, թե ինչպես են կարողացել այսպես կոչված ընդդիմադիր սիրիացիներն ու ամերիկյան ռազմական խորհրդականները կարողացել հայտնվել ԻՊ տարածքում եւ կարողացել նման հայտարարությամբ հանդես գալ, կամ թե ով է իրենց այդ տեղեկությունը տրամադրել, կիմանան միայն հակաահաբեկչական Արեւմտյան կոալիցիայի հրամանատարները: