Նյու Յորքում հանդիպել են ՌԴ և Չինաստանի արտգործնախարարները

Նյու Յորքում հանդիպել են ՌԴ և Չինաստանի արտգործնախարարները

Ռուսաստանի և Չինաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Վան Ին սեպտեմբերի 18-ին Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ հաստատել են, որ ԿԺԴՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ, բանակցային կարգավորմանն այլընտրանք չկա, ասվում է այդ հանդիպման արդյունքներով ՌԴ ԱԳՆ տարածած մեկնաբանության մեջ: 



«Արտաքին գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել գլոբալ և տարածաշրջանային օրակարգի շուրջ՝ շեշտը դնելով ԿԺԴՀ-ի և Սիրիայի շուրջ իրավիճակների վրա: Հաստատվել է այն ընդհանուր մոտեցումը, որ բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ, քաղաքական-բանակցային ճանապարհով»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ: