Սահակաշվիլիին առայժմ տուգանք է սպառնում՝ 325 դոլարի չափով

Սահակաշվիլիին առայժմ տուգանք է սպառնում՝ 325 դոլարի չափով

Լվովի մարզային դատարանը սեպտեմբերի 22-ին կշարունակի Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործի քննությունը: Նախկին պաշտոնյան մեղադրվում է Ուկրաինայի սահմանը ապօրինի հատելու մեջ, ինչի համար նրան սպառնում է տուգանք՝ 325 դոլարի չափով:



Սահակաշվիլիի պաշտպան Մարկիյան Գալաբալան РИА Новости-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի իշխանությունները, օգտվելով դատարանի որոշումից, կարող են քաղաքական գործչին երկրից արտաքսելու մեխանիզմ գործի դնել՝ որպես քաղաքացիություն չունեցող անձի, ով թույլ է տվել վարչական խախտում:



Դատարանը նշված գործով քննությունը սկսել է սեպտեմբերի 18-ին: