Փարիզի համաձայնագիրը մենք կարող ենք իրականացնել նաև առանց Դոնալդ Թրամփի. Նյու Յորքի նախկին քաղաքապետ

Փարիզի համաձայնագիրը մենք կարող ենք իրականացնել նաև առանց Դոնալդ Թրամփի. Նյու Յորքի նախկին քաղաքապետ

Նյու Յորքի նախկին քաղաքապետ, կլիմայի փոփոխության դեմ պայքարի ակտիվիստ Մայքլ Բլումբերգը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է կատարել կլիմայի հարցով Փարիզի համաձայնագիրը՝ չնայած, որ նախագահ Դոնադ Թրամփն այդ անել չի պատրաստվում:



«Քաղաքներ, նահանգներ, համալսարանների առաջնորդներ և այլոք, հայտարարել են փարիզյան համաձայնություններին իրենց հավատարմության մասին: Եվ ես, ամեն դեպքում, մտածում եմ, որ մենք կարող ենք այդ անել»,- հատարարել է Բլումբերգը՝ ՄԱԿ գլխավոր վեհաժողովի շրջանակներում կլիմայի հարցով բարձր մակարդակի նիստում, որին մասնակցոել է նաև ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրեշը:



Կազմակերպիչների խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարամփն ավելի վաղ հրաժարվել էր հաստատել իր մասնակցությունն այդ քննարկմանը: