Ռուսաստանն ու Թուրքիան չեղյալ են հայտարարել առեւտրային բոլոր սահմանափակումները

Ռուսաստանն ու Թուրքիան չեղյալ են հայտարարել առեւտրային բոլոր սահմանափակումները

Մոսկվան եւ Անկարան համատեղ հայտարարություն են ստորագրել, որով փոխադարձաբար հանել են բոլոր տեսակի առեւտրային սահմանափակումները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը



Հայտարարությունը ստորագրել են Արկադի Դվորկովիչը եւ Մեհմեդ Շիմշեկը:



Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Ստամբուլում, որին ներկա են եղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը եւ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:



Մեդվեդեւն արդեն հանդիպել եւ բանակցություններ է վարել իր թուրք գործընկերոջ հետ եւ առջեւում նախատեսվում է նաեւ հանդիպում Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: