Իրանը մեղադրել է ԱՄՆ-ին` ահաբեկիչներին զինելու մեջ

Իրանը մեղադրել է ԱՄՆ-ին` ահաբեկիչներին զինելու մեջ

Իրանը մեղադրել է Միացյալ Նահանգներին ահաբեկիչներին զինելու մեջ: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին` մեկնաբանելով ամերիկա-սաուդյան 110 միլիարդ դոլարանոց ռազմական մատակարարումների համաձայնագիրը, որը ստորագրվել է Վաշինգտոնի եւ Էր-Ռիյհադի միջեւ:



«Հերթական անգամ կրկնելով իր անհիմն մեղադրանքները Իրանի հասցեին, ԱՄՆ-ն կոչ է անում զինել ահաբեկիչներին եւ իրանատյացություն է տարածում»,- ասել է Բահրամ Ղասեմին:



Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ Իրանը կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել վտանգավոր ահաբեկիչներին զենքի վաճառքը: Ղասեմին նաեւ ասել է, որ Իրանը ազատ դեմոկրատական, կայուն եւ հզոր պետություն է եւ կոչ է անում բարիդրացիության, խաղաղության ամրացման ինչպես նաեւ դեմ է ծայրահեղականությանն ու բռնությանը: