Իսրայելը և ԱՄՆ-ը միասին կկարողանան կանգնեցնել Իրանին. Նեթանյահու

Իսրայելը և ԱՄՆ-ը միասին կկարողանան կանգնեցնել Իրանին. Նեթանյահու

Իսրայելը և ԱՄՆ-ը համատեղ կկարողանան կանգնեցնել իրանական էքսպանսին Միջին արևելքում և թույլ չեն տա այդ երկրին միջուկային զենք ստեղծել, իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ մայիսի 22-ին տեղի ունեցած հանդիպման արդյունքներով մամլո ասուլիսում հայտարարել է Իսրայելի վարչապետ բենիամին Նեթանյահուն:



Նեթանյահուն նաև գոհունակություն է հայտնել այս հարցում ԱՄՆ քաղաքականության մեջ Բարաք Օբամայի ժամանակների համեմատությամբ տեղի ունեցած փոփոխության կապակցությամբ: Նեթանյահուն նաև հասկացրել է, որ ինքը և Դոնալդ Թրամփը ժաանակին բազմիցս քննադատել են ԱՄՆ-ի և Իրանի միջուկային գործարքը: