Երթուղային ավտոբուս է կողաշրջվել․ կան վիրավորներ

Երթուղային ավտոբուս է կողաշրջվել․ կան վիրավորներ

Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Ազատության պողոտայում։ Թիվ 23 համարի երթուղու ավտոբուսը կողաշրջվել է, կան վիրավորներ։



Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ, հրշեջ-փրկարարներ։



«Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք հիվանդանոց են տեղափոխել 6 ուղեւորի․ 3 մեծահասակների եւ 3 փոքրիկների:



Ինչպես փոխանցում է ԱԻՆ պաշտոնական կայքը՝ նախնական տվյալներով 3 քաղաքացի տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր և 3 անչափահաս քաղաքացի՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:



Կտրվի լրացուցիչ տեղեկություն: