Ադրբեջանցին մոր ու երեխայի արյան գինը պիտի պահանջի իր իշխանությունից

Ադրբեջանցին մոր ու երեխայի արյան գինը պիտի պահանջի իր իշխանությունից

Ադրբեջանական կողմի պնդումներով երեկ սպանվել են Ալխանլու գյուղի բնակիչներ՝ 1967 թվականին ծնված Սահիբա Գուլիևան եւ 2015-ին ծնված Զահրա Գուլիևան։



Ոչ մի հայ ադրբեջանցի մոր ու երեխայի, խաղաղ բնակչի մահ չի ուզում և համոզված եմ, թող թուլություն սա չհամարվի, հայի թշնամին մայրն ու երեխան չեն, հայ ժողովրդի թշնամին խաղաղ բնակիչը չի․․․



Մոր ու երեխայի մահը ծանրանում է Ադրբեջանի իշխանության  վրա։ Շեն գյուղում կրակակետ ունենալն ու այնտեղից նախահարձակ լինելը նույնն է, ինչ երբ տղամարդը թաքնվում է կնոջ ու երեխայի թիկունքում։



Բնական է, երբ կրակակետ է գործում, լռեցնել է պետք, որովհետև հակառակ կողմում մեր երեխեքն են․․․



Ազերիներ, դուրս եկեք կնկա ու երեխեքի փեշերի տակից, նրանց թիրախ մի դարձրեք։ Հայը երբեք խաղաղ բնակչի չի սպանել։ Երբեք չի կրակել անզեն մարդու վրա։ Սպանված երեխային ու մորը մի դարձրեք սև քարոզչության, հայատյացության գործիք։



Շարքային ադրբեջանցին մոր ու երեխայի արյան գինը պիտի պահանջի իր իշխանությունից, ով քաղաքացիական խաղաղ բնակավայրերը դարձրել է կրակակետերի թիրախ, ով կենդանի զրահ է դարձրել խաղաղ բնակիչներին։



Կռիվն էլ իր օրենքներն ունի․ թույլին պաշտպանել է պետք, ոչ թե նրա թիկունքում թաքնվել։ Հայ զինվորը զենք է վերցրել, որ իր մորն ու երեխային պաշտպանի, իսկ ադրբեջանցին թաքնվում է մոր ու երեխայի թիկունքում, որ նրանք իրեն պաշտպանեն․․․
Խաղաղ բնակավայրում կրակակետեր։ Ավելացնելու բան չկա։



Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հուլիսի 4-ի ժամը 20:31-20:40-ի սահմաններում ստիպված են եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին: ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված տվյալներով, հակառակորդն ունի կորուստներ: Հայկական կողմը կորուստներ չի ունեցել:



Ադրբեջանական կողմը հաղորդում է գյուղի երկու բնակիչների զոհվելու և մեկ վիրավորի մասին:
Հասմիկ Բաբաջանյան