Կորցնու՞մ ենք ռուսական շուկան

Կորցնու՞մ ենք ռուսական շուկան

«Արցախում վերջին իրադարձությունների և Հայաստանի Ազգային ժողովի կողմից Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին հաճախակիացել են խոսակցությունները, որ հայկական արտադրանքը Ռուսաստան արտահանման ճանապարհին խոչընդոտների է հանդիպում։ Նույնիսկ տեսակետ կա, որ Մոսկվան կարող է պատժամիջոցներ կիրառել ՀՀ-ի նկատմամբ ու որոշ ապրանքների մուտքը Ռուսաստան ընդհանրապես արգելել»։ Լրագրողները քիչ առաջ վերոնշյալի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից, մասնավորապես հետաքրքրվեցին, թե արդյոք նախարարը մտավախություն չունի, որ կարող ենք կորցնել ռուսական շուկան, հատկապես, որ Հայաստանից արտահանվող ապրանքների 80 տոկոսը հենց ՌԴ-ին է բաժին հասնում։

«Նախ շատ սխալ թվեր եք ասում։ Մեր արտահանման մոտ 40 տոկոսն է ՌԴ գնում։ Մեր արտահանման ընդամենը 40 տոկոսն է ՌԴ գնում։ Տնտեսվարողները աշխատում են, ամեն ինչ նորմալ է, խնդիր չկա։ Լարսի անցակետում էլ ամեն ինչ նորմալ է»,- արձագանքեց Քերոբյանը։