Մեդվեդեւը գալիս է

Մեդվեդեւը գալիս է
Օգոստոսի 18-ին Հայաստան կժամանի ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Այցի մանրամասները քննարկվել են Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Սերգեյ Լավրովի  Ալմաթիում կայացած հանդիպման ժամանակ: Նշենք, որ Դմիտրի Մեդվեդեւի այցը Հայաստան նախանշված է օգոստոսի 18-ին ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հերթական համաժողովի շրջանակում: