FIAT-ը կիսվեց երկու մասի:

FIAT-ը կիսվեց երկու մասի:
Իտալական FIAT արդյունաբերական խումբը հայտարարել է երկու ընկերության բաժանվելու մասին: Դրանցից մեկն զբաղվելու է բացառապես բեռնատար ավտոմեքենաների եւ միկրոավտոբուսների, շինարարական ու գյուղատնտեսական տեխնիկայի արտադրությամբ: Մյուսը պահպանում է մարդատար ավտոմեքենաների` ՖԻԱՏ-ի, «Լանչա»-ի, «Ալֆա Ռոմեո»-ի, «Ֆերարի»-ի բոլոր փոխակրիչները, որոնք մտնում են Թուրինի կենտրոնակայանով կոնցեռնի մեջ: FIAT-ի գլխավոր կառավարիչ Սերջո Մարկիոնեն ավելի վաղ արդեն հրապարակել էր նման ծրագրեր, սակայն բաժանման մասին պաշտոնական որոշումն ընդունվել է ընկերության տնօրենների խորհրդի չորեքշաբթի օրվա նիստում: Այդ որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից եւ, ինչպես սպասվում է, կնպաստի կոնցեռնի արդյունավետության բարձրացմանը:



Արմենպրես