60.000 $ առանց սցենարի ֆիլմի համար

60.000 $ առանց սցենարի ֆիլմի համար
Ամիսներ առաջ մշակույթի նախարարությունը՝ Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ, ռեժիսոր, դերասան, երգիչ, կոֆերանսիե եւ այլն, բազմապրոֆիլ արվեստագետ Միքայել Պողոսյանին հատկացրել էր 60 հազար ԱՄՆ դոլար՝ ֆիլմ նկարելու համար: Փողը տեղ է հասել կայծակնային արագությամբ, եւ Միքայել Պողոսյանն արդեն Ղարաբաղում է ու նկարահանում է "Կեչի" վերնագրով ռազմահայրենասիրական ֆիլմը, որը Ղարաբաղի պատերազմում աներեւակայելի հերոսություններ կատարած վոյինների մասին է: Ռեժիսորն ապրում է Բակո Սահակյանին պատկանող բարձրակարգ հյուրանոցում, իսկ նրա ու նկարահանող խմբի ուտուշ-խմուշը հոգում են Ղարաբաղի իշխանությունները: Ուշագրավն այն է, որ այս ֆիլմը նախապես հաստատված սցենար չունի՝ նկարում են էքսպրոմտով, ոնց պատահի: