Դրոգբան պատրաստ է խաղալ մինչև 37 տարեկան

Դրոգբան պատրաստ է խաղալ մինչև 37 տարեկան
Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Դիդյե Դրոգբան հավատում է, որ ի վիճակի է բարձր մակարդակով հանդես գալ վրա ևս հինգ տարի:



Շաբաթ օրը 32-ամյա Դրոգբան աչքի է ընկել 3 գոլերով Պրեմիեր լիգայի առաջին տուրի «Վեսթ Բրոմվիչի» հետ խաղում (6:0): Այս հանդիպումը զգալի բարձրացրել է ֆուտբոլիստի տրամադրությունը:



«Ես շատ ավելի լավ եմ խաղում, քան 6 տարի առաջ, երբ դեռ նոր էի եկել «Չելսի», - հայտարարել է Դրոգբան, - ինձ հաջողվում է ավելի շատ գոլեր խփել: Կարծում եմ՝ եթե ամեն ինչ այսպես շարունակվի, ես դեռ հինգ տարի կկարողանամ հանդես գալ ակումբի կազմում»: Այս մասին հաղորդում է armsport.am–ը։