Մեդվեդեւը Լուժկովին կարող է պաշտոնանկ անել հենց այսօր

Մեդվեդեւը Լուժկովին կարող է պաշտոնանկ անել հենց այսօր
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը վերջնականապես կարող է որոշել Մոսկվայի քաղքապետ Յուրի Լուժկովի ճակատագիրն արդեն այսօր` «Մեծ թատրոնի» վերականգնողական աշխատանքների ստուգայցի ժամանակ: «Եդինայա Ռոսիա» կուսակցության աղբյուրները The News Times-ին հաղորդել են, ոչ Լուժկովի պաշտոնանկության հրամանագիրը դրված է նախագահի սեղանին: Ինչպես նշում է լրատվամիջոցը, «Մեծ թատրոնը» հենց այն գլխավոր պատճառներից մեկն է, որը ժամանակին սկսել է նյարդայնացնել Կրեմլին:



Բանն այն է, որ մշակութային օջախի վերականգնողական աշխատանքները ֆինանսավորվում են դաշնային բյուջեից, ողջ կուրատորական թիմը ձեւավորվել է Մեդվեդեւի կողմից, մի խոսքով նախագծի հեղինակն ու իրականացնողը Կրեմլն է: Բայց չգիտես ինչու, համարյա ամեն օր այնտեղ են հայտնվում քաղաքապետարանի ներկայացուցիչները, երբեմն նույնիսկ անձամ Լուժկովը, եւ տեսախցիկների առջեւ ակտիվորեն իրականացնում Յուրի Միխայիլովիչի PR-ը: Պարզվում է` Մեդվեդեւին դա վաղուց հունից հանում է: Հենց այդ տրամադրվածությունն էլ դրսեւորվեց մեդիագրոհի տեսքով, որը, կազմակերպիչների մտահղացմամբ, պետք է ավարտվեր Լուժկովի ինքնակամ հրաժարականով: Ամսագիրը հիշեցնում է, որ նմանօրինակ մեթոդով Կրեմլը վերջերս հասավ Բաշկիրիայի ղեկավար Մուրթազ Ռախիմովի հրաժարականին: