Ադրբեջանցի բլոգերների ծնողները դիմել են Օբամային

Ադրբեջանցի բլոգերների ծնողները դիմել են Օբամային
Ադրբեջանցի ազատազրկված բլոգերների հարազատները նամակ են հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ խնդրելով նրան վաղն Իլհամ Ալիեւի հետ կայանալիք հանդիպման ժամանակ անդրադառնալ բլոգերների նկատմամբ տարվող ճնշումներին: «Ազատազրկված ադրբեջանցի բլոգերները չափազանց բարձր գին են վճարում իրենց քաղաքացիական ակտիվության եւ ժողովրդավարական հայացքների համար»,- «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ այս մասին Օբամային տեղեկացրել են Ադնան Գաջիզադեյի եւ Էմին Միլիի հարազատները: Ազատազրկված բլոգերների ծնողները Օբամայից խնդրում եմ, որ նա կոչ անի Ալիեւին ազատ արձակել իրենց երեխաներին: Նամակում նաեւ նշված է, որ Ադրբեջանի իշխանությունները, ոտնահարելով տեղական եւմիջազգային օրենքները, խայտառակ դատավարության արդյունքում ազատազրկման են ենթարկել երիտասարդ բլոգերներին: