Իտալիայում 43000 եվրոյով վաճառվել է աշխարհի ամենափոքր բնակարանը

Իտալիայում 43000 եվրոյով վաճառվել է աշխարհի ամենափոքր բնակարանը
Հռոմում վաճառքի է հանվել աշխարհի ամենափոքր բնակարանը, որի մակերեսն ընդամենը 5 քառակուսի մետր է: Տարածքը նախկինում պատկանել է դռնապանին: Բաժանված է երկու մասի՝ փոքրիկ սենյակ, որտեղ դրված է մեկտեղանի մահճակալը, իսկ մյուս մասում սանհանգույցն է՝ զուգարանով, լվացարանով ու լողախցիկով: Շինությունը գտնվում է Վենետիկի հրապարակի և Պանթեոնի մոտակայքում: Ինչպես ասում է սենյակի նախկին տերը, վաճառքի մասին նրա տված հայտարարությանն արձագանքել են հարյուրավոր մարդիկ:


Իտալական Il Giornale-ն այսպես է մեկնաբանել սա.  «Հռոմում մարդիկ հիմա ապրում են, ինչպես առնետները»: