«Հայաստանը պետք է վերանայի իր դիրքորոշումը»

«Հայաստանը պետք է վերանայի իր դիրքորոշումը»
«Հայաստանը պետք է վերանայի ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշումը մինչեւ Աստանայում կայանալիք ԵԱՀԿ-ի գագաթաժողովը»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներքին կապերի վարչության ղեկավար Նովրուզ Մամեդովը: «Կարծում եմ, որ բանակցային ամբողջ գործընթացը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությունն ու Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ակտիվ միջնորդությունը այնպիսի իրավիճակ են ստեղծում, որում Հայաստանը պետք է վերանայի իր դիրքորոշումը, կոնկրետ քայլեր նախաձեռնի եւ կառուցողական կեցվածք ընդունի»,- Trend գործակալությանն ասել է Մամեդովը:



Նշենք, որ ԵԱՀԿ-ի գագաթաժողովը տեղի է ունենալու դեկտեմբերի 1-2-ը Աստանայում, որին մասնակցելու են 56 երկրների ղեկավարները: Նովրուզ Մամեդովը նշել է, որ Աստրախանում կայացած Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ հանդիպման ժամանակ նախագահները արտգործնախարարներին կարգադրել են հստակ քայլեր նախաձեռնել եւ շարունակել բանակցություններն այնպես, որ գագաթաժողովի նախաշեմին հստակ արդյունքի հասած լինեն: «Սակայն դժվար է ասել՝ հնարավոր է դա, թե ոչ: Հայկական կողմը մինչ օրս շարունակում է համառոներ հավատարիմ մնալ իր ապակառուցողական դիրքորոշմանը: Այդ պատճառով պետք է որոշակի ջանքեր գործադրվեն, եւ հայկական կողմը պետք է լրջորեն մտածի իր երկրի ապագայի մասին»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներքին կապերի վարչության ղեկավարը: