89-ամյա տղամարդը հայրիկ է դարձել

89-ամյա տղամարդը հայրիկ է դարձել
Կրասնոդարի շրջանի Արմավիր քաղաքում բնակվող 89-ամյա Արմայիս Նազարովը 1996 թվականին ամուսնացել է 22-ամյա Եվգենիայի հետ, որից դուստր է ունեցել: Վերջինս այսօր արդեն 12 տարեկան է: Նույն Եվգենիան վերջերս որդի է պարգեւել իր տարեց ամուսնուն: Որպես ամենատարեց հայրիկ` Արմայիս Նազարովը, հավանաբար, կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում: Նշենք, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան Արմայիսի առաջին ամուսնությունից ծնված անդրանիկ որդին արդեն 62 տարեկան է: